Սրտանոթաբանություն
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը (որպես հետևանք, ի հայտ է գալիս ավելորդ քաշ), արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակը, ծխելը, բարձր զարկերակային ճնշումը և սթրեսները: Աթերոսկլերոզից մահանում է մոլորակի ամեն երրորդ բնակիչը: Ընդ որում, ռիսկի խմբում են 19-20 տարեկան մոտավորապես 29 տոկոս մարդիկ: Իսկ 25-30 տարեկանների մոտ արդեն դիտվում են աթերոսկլերոզի կլինիկական արտահայտությունները:
Աթերոսկլերոզի կանխարգելումը
Աթերոսկլերոզի կանխարգելման համար անհրաժեշտ է հետևել ապրելակերպին` հատկապես սննդին: Արյան մեջ խոլեսթերինի, հատկապես` ցածր խտության լիպոպրոտեինների խոլեսթերինի, այսինքն, «վատ» խոլեսթերինի բարձրացման կարևոր պատճառ է սննդով չափից ավելի հագեցած ճարպեր և խոլեսթերին օգտագործելը: Հագեցած ճարպ հիմնականում պարունակում է կենդանական մթերքը՝ միս և կաթնամթերք:
Կենդանական սննդամթերքն է պարունակում նաև խոլեսթերինը: Այն հատկապես շատ է ձվի դեղնուցում:
Ինչպե՞ս սնվել աթերոսկլերոզի ժամանակ
Ամենօրյա սնունդը պետք է շատ կալորիական չլինի, բայց լինի բավարար` նորմալ քաշ պահպանելու համար: Օգտագործվող մթերքները պետք է պարունակեն սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր 1:1:3,5 հարաբերակցությամբ:
Մշակված է 2 աստիճանով սննդակարգ:
Առաջին աստիճանի սննդակարգ
Կարող է օգտագործվել ամբողջ բնակչության կողմից աթերոսկլերոզի կանխարգելման համար: Այն սովորական է արևմտյան երկրների համար: Պետք է կտրուկ սահմանափակել կամ բացառել ձվի դեղնուցի, լյարդի, երիկամի, ուղեղի, ճարպի, կարագի, հալած պանրի, թթվասերի, յուղոտ մսի օգտագործումը: Կաթը չպետք է պարունակի 1 տոկոս ճարպից ավելի: Կերակրի պատրաստումն իրականացնել միայն բուսայուղով (արևածաղկի կամ ձիթապտղի), մարգարինի նուրբ տեսակներով; Խորհուրդ է տրվում առանց կաշվի հավի և հնդկահավի, երիտասարդ ոչխարի, հորթի մսի և ոչ յուղոտ տավարի մսի օգտագործումը: Թույլատրվում են ձկնեղենի բոլոր տեսակները: Սննդում պետք է ներառել բուսական մթերք՝ կարտոֆիլ, հատիկեղեն, մրգեր: Սննդակարգում կարևոր են լոբազգիները, ոսպը և այլն:
Երկրորդ կարգի սննդակարգ
Այս սննդակարգն ավելի խիստ է՝ ձվի դեղնուցը, լյարդը, երիկամը, ուղեղը, կարագը, յուղոտ միսը, ամբողջական կաթնամթերքը պետք է բացառել: Կարելի է օգտագործել ձուկ, պանիր, ցածր յուղայնության կաթնաշոռ, լոբազգիներ և հատիկավորներ, մրգեր, բանջարեղեն: Այս սննդակարգը սահմանափակվում է աթերոսկլերոզով հիվանդների խմբով:
Ներկայում գոյություն ունեն մի շարք դեղեր, որոնք նվազեցնում են լիպիդների քանակն արյան մեջ: Բայց, ինչպես ցանկացած դեղորայք, նրանք զուրկ չեն կողմնակի ազդեցությունից: Այս պատճառով ճիշտ է, նախ, փորձել սննդակարգը:
Աթերոսկլերոզի կանխարգելման և բուժման համար կարևոր է նյութափոխանակության կարգավորումը: Կենսական օրգաններում արյան շրջանառության խանգարման կարգավորումը հնարավոր է իրականացնել որոշ դեղաբույսերի օգնությամբ. խատուտիկ, մատուտակ, արևքուրիկ, կատվախոտ և այլն:
15.10.2019 Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
01.02.2024
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
31.01.2024
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
26.01.2024
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
30.11.2023
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
26.10.2023
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
11.10.2023
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
11.10.2023
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
08.06.2023
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
05.04.2023
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
28.11.2022
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
01.11.2022
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
27.10.2022
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
17.10.2022
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
19.09.2022
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
16.09.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYnJJ55H' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ